Մամուլ. Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանին խոստացել է նախագահի պաշտոնը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին բերել «Քաղպայմանագրի» ցուցակ, և այս թեմայով բանակցությունները տապալվել էին, սակայն իր վերընտրվելու դեպքում Ստեփան Դեմիրճյանին է խոստացել հանրապետության նախագահի պաշտոնը՝ պայմանով, որ չի միանալու իր քաղաքական կատաղի հակառակորդներին։ Նաև խնդրել է Դեմիրճյանին, որ ՀԺԿ-ականներն այս օրերին քննադատեն արմատական ընդդիմադիրներին և հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին։ Ի դեպ, կային խոսակցություններ, որ Դեմիրճյանը ՀԱԿ-ի ցուցակում իր պատվավոր տեղը կունենա, ինչպես նախորդ ընտրություններին, և Տեր-Պետրոսյանը նրան նման առաջարկ է արել, բայց, ըստ ամենայնի, ՀԺԿ նախագահը լուրջ է ընդունել Փաշինյանի խոստումը, և ապագա նախագահ դառնալու հեռանկարը նրան դուր է եկել։ Նա ասպարեզ է բերել իր միակ և ծանր հրետանի Գրիգոր Հարությունյանին, ով այս օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս և քննադատում Ռոբերտ Քոչարյանին, նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ե՛ւ պաշտոնակատար է, ե՛ւ ոչ: Հունիսի 7-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար գտնվում է արձակուրդում՝ մինչեւ հունիսի 18-ը ներառյալ, եւ նրան արձակուրդում գտնվելու ժամանակ պետք է փոխարինի Տիգրան Ավինյանը: Մի քանի օր թերեւս այդպես էր, վարչապետի որոշումներ բաժնում Տիգրան Ավինյանի անունն էր՝ որպես ԺՊ. կառավարության նիստը եւս նա էր վարում: Սակայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական primeminister կայքում հունիսի 10-ի ամսաթվով մի հաղորդագրություն է տեղադրված, որում նշվում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը»: Նկատենք՝ տեքստի մեջ վարչապետի պաշտոնակատար է ներկայացված, սակայն փաստ է՝ նա արձակուրդում է, եւ ի պաշտոնե նրանց պետք է ընդուներ Ավինյանը: Իսկ, ահա, մյուս զավեշտալի իրավիճակն այն է, որ այս պատվիրակությանը ընդունել են նաեւ ԱԳՆ-ում, սակայն այդ կառույցում ո՛չ նախարար ունենք, ո՛չ պաշտոնակատար, եւ դա է պատճառը, որ նշված է՝ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում՝ առանց կոնկրետացնելու, թե ում հետ»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ամենաքննադատական դիրքերից հանդես գալ ընդդեմ օրվա իշխանության և ան­ձամբ Նիկոլ Փաշինյանի, ավելին՝ տպա­վորություն թողնել, որ ինքն էլ ՀՀ երկ­րորդ և երրորդ նախագահների չափ օր առաջ ցանկանում է փրկել երկիրը իր իսկ բնորոշմամբ՝ «ազգակործան պա­տուհասից», բայց արի ու տես, որ ՀԱԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավո­րի թեկնածուները վաղաժամ բացում են բոլոր խաղաքարտերը: Քաղաքական բանավեճերի և հանրային ելույթների ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հին իներցիայով իրենց քննադատու­թյան թիրախ ընտրում են մյուս նախկին նախագահներին և ոչ ամենևին ՔՊ-ին: Թերևս ստացվում է, որ կամ լավ չեն ըն­կալել, թե ինչ է ուզում իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանը, կա՛մ, պարզապես, ակամայից բացահայտում են, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, շարու­նակում է մնալ ՀՀ առաջին նախագահի քաղաքական հոգեզավակը, որից ինչ­պես հրաժարվել, այնպես էլ պատրաստ է նորից որդեգրել, եթե խորհրդարանում միմյանց կարիքը զգան»


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից եւ միասնական է իր դիրքորոշման մեջ։ Օրերս գերատեսչության անունից կոշտ հայտարարություն են պատրաստել՝ մոտավորապես նախկին նախարար Արա Այվազյանի հրաժեշտի ելույթի ոգով, որ պետությունը ծանրագույն վիճակում է, պետականության կորստի վտանգ կա, եւ այս պարագայում չի կարելի ոչ մի նոր փաստաթուղթ ստորագրել։ Անգամ տեքստն են պատրաստել, որը կոչ է լինելու՝ ուղղված վարչապետի ԺՊ-ին, եւ երեքշաբթի երեկոյան պետք է այն հրապարակեին, ու այդ օրն էլ միաժամանակ 3 փոխնախարար հրաժարականի դիմումներ ներկայացրին, սակայն անհայտ պատճառներով գործընթացը կասեցվել է։ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, արտաքին ոլորտի պատասխանատուները չեն ցանկացել նոր ցնցումներ առաջացնել երկրում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մատ է թափ տվել եւ խելոքանալու հրահանգ տվել ԱԳՆ աշխատակիցներին։ Երեկ լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ վերջին փոխնախարարը՝ Արմեն Ղեւոնդյանը, որն ԱԳ նախարարի պարտականություններն է այժմ կատարում։ Սակայն նրա դիմումը արձակուրդում գտնվող վարչապետի պարտականությունները կատարող Ավինյանը չի ստորագրել, քանի որ նախարարությունը չի կարող մնալ առանց ղեկավարի։ Բայց մեր աղբյուրներն ասում են, որ Ղեւոնդյանը, որն ԱԱԾ-ից է եկել ԱԳ համակարգ, «խաղերի» մեջ է իշխանությունների հետ, եւ ազատման դիմումն էլ ձեւական է գրվել, որպեսզի աշխատակազմում չասեն՝ դավաճան է, սակայն նրա հետ համաձայնեցված է դիմումը չմակագրելը, եւ գուցե հենց ինքն էլ կասեցրել է հայտարարության տարածումը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ և այլ համայնքներ, Արմավիր և Մեծամոր քաղաքներ: Մեծամորում նախատեսված է եղել դահլիճային հանդիպում։ Երբ կազմակերպիչները տեսել են, որ դահլիճը չի լցվում, արագորեն մոբիլիզացրել և հանդիպման են բերել Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին։ Նրանք բոլորը պլաստիկ քարտերով են մտնում հատուկ պահպանվող օբյեկտ համարվող ՀԱԷԿ և երբ դահլիճ մտնելու համար սկսել են անցնել մետաորսիչի միջով, սարքը սկսել է ծնգծնգալ և բոլորը ստիպված են եղել իրենց քարտերը հանել և դնել պահակետի սեղանին։ Դրանից հասկացվել է, որ հանդիպումը կազմակերպվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընթացող նախընտրական քարոզարշավը խոստանում է լինել բուռն խոսքերի, խոստումների, ոչնչով չհիմնավորված ծրագրերի ու բոցաշունչ խոսքերի շքերթ: Այն, որ երբեք էլ Հայաստանում ծրագրային, թվերով ու տնտեսական ռեալ կանխատեսումներով հիմնավորված քարոզչություն չի եղել, փաստ է, եզակի բացառություններ իհարկե կան, սակայն դրանք այդպես էլ մնացել են հատուկենտ:
Ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, այս անգամ եւս կա մեկ նպատակ ու, այսպես կոչված, գաղափարախոսություն, որի հետեւից գնալու կամ չեն գնալու հասարակության հոծ զանգվածները. դա գործող իշխանությանը տապալելն ու նոր իշխանություն ձեւավորելն է: Այդպես էր 96թ.-ին, երբ Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբվել էին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, այդպես էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Իհարկե, մեղադրել ընդդիմադիր ուժերին դժվար է, հասարակությունը պահանջում է մակերեսային վերաբերմունք ու ստանում է դա, մյուս կողմից` անկախությունից ի վեր հասարակության կրթական-գիտակցական մակարդակը ոչ միայն չի բարձրացել, այլ ամեն բան արվում էր, որպեսզի մարդիկ իրենց զգան ոչ որոշիչ, իրենց ձայնը համարեն ոչ էական, ինչը կարելի էր նույնիսկ վաճառել: Ըստ ամենայնի այսօր ընդդիմությունը չունի եւ չի կարողանում առաջարկել քաղաքացիներին ինչ-որ նոր բան, ասում ու առաջարկում են այն ամենը, ինչը առաջարկում է նաեւ ներկայիս իշխանությունը։ Մեծ հաշվով աշխարհաքաղաքական լուրջ ռեվերանսներ չեն սպասվում: Այս դեպքում քաղաքացիների մոտ հարց է ծագում, թե ինչու ընտրել ընդդիմությանը. միայն նրա համար, որ դե՞մ են Նիկոլ Փաշինյանին։ Պայքարը կրկին անձերի տիրույթում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ներկայացրել էր, թե անվտանգության հարցերի կարգավորումն ինչպես են տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերից ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս անգամ կանդրադառնանք արտաքին քաղաքականության ոլորտին: Այսպիսով, ՔՊ ծրագրում հատուկ ընդգծված է այս հատվածը. «Հայաստանը կարեւորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի եւ համապատասխան միջավայրի ձեւավորման միջոցով»։ Նախընտրական ծրագրում լայն անդրադարձ է կատարված տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսլականին, սակայն միայն ցանկությունների մակարդակով է նշված, թե բարելավելու են, բայց թե ինչպես, ոչ մի քայլ նշված չէ: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրում հանդիպում ենք այսպիսի բովանդակության. «Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային եւ անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում եւ եղանակներով Հայաստանի եւ հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է»: Ծրագրում անդրադարձ կա հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ հնարավորություններին եւ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններին: Իսկ, ահա, «Հայաստան» դաշինքում կարդում ենք. «Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման տարածաշրջանային կենտրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սեւ Ծովի եւ Պարսից ծոցի երկրները, ինչպես նաեւ վերականգնվող նոր Մետաքսի ճանապարհը»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Իշխանությունն ամեն կերպ չկորցնե­լու մոլուցքով տառապող «պադոշի» ԺՊ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Ապարան քաղաքում էր: Ինչպես բոլորս գիտենք, հասարակության մեծամասնու­թյունն ուղղակիորեն նողկանք է ապրում այս արարածի ձայնը լսելիս, և հենց սա է պատճառը, որ «պադոշի» ԺՊ-ն պետա­կան բոլոր լծակներն օգտագործում է մարզերում նախընտրական քարոզար­շավների ժամանակ «հանդիսատես» հա­վաքելու համար: Պարզվում է, այս ամե­նին զուգընթաց նաև պաշտոնացավով տառապող նիկոլական այս խումբը գա­զելներով քաղաքից քաղաք մարդկանց է տեղափոխում և ամեն տեղ նույն մարդկանց ներկայացնում տվյալ քաղաքի բնակիչ: Օրինակ՝ բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ապարանում տեղի ու­նեցած քարոզարշավի ժամանակ Իջևան քաղաքի բնակիչ Թելինե Մկրտումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հարևանուհին է, ներկայացել է որպես Ապարան քաղաքի բնակիչ՝ շեշտելով հետևյալը. «Ոնց որ Հիսուսն իր երեխան ուղարկեց, նույնն էլ Փաշինյանն արեց»: Ուշագրավ է այն, որ սույն տիկինը ոչ միայն անամոթաբար ստում է, թաքցնելով իր ինքնությունն ու բնակության հասցեն, այլև պարզվում է, վերջինս ոչ վաղ անցյալում այնքան էր հիասաթափված Նիկոլ Փաշինյանից, որ վերջինիս որդին 2019 թվականի դեկտեմ­բերի 19-ին կառավարության շենքի դի­մաց ինքնասպանության փորձ էր կատա­րում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նախ նշենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ զենքի գնման պայմանագիրը եւ այն հանձնաժողովը, որը զբաղվել է գնման գործընթացի կազմակերպչական հարցերով, ստեղծված է եղել հենց Արտակ Դավթյանի՝ Զինված ուժերի շտաբի պետ եղած ժամանակ, եւ այդ է պատճառը, որ նա կալանքից ազատվեց այն ժամանակ, երբ վերջինս վերանշանակվեց: Բանն այն է, որ եթե Պատրոն Դավոն կրկին կալանավորվեր, ապա նրա հետ միասին պետք է պատասխանատվության ենթարկվեր նաեւ Արտակ Դավթյանը, քանի որ այդ դեպքերը հենց իր պաշտոնավարման ժամանակ են եղել. նրանք համագործակցել են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկվել նաեւ Ռուսաստանից, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՌԴ-ից ՀՀ ստացվել էր 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ուկրաինայից ո՛չ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին է մարդասիրական օգնություն եկել Հայաստան, ո՛չ էլ այս տարվա նույն ժամանակահատվածում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները ընդհանուր հաշվով փոքր-ինչ ավելացել են: Անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 8 մլն 84 հազար 300 դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 9 մլն 549 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեզ հայտնի դարձավ նաեւ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Դրանց թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 534 հազար 900 դոլարի չափով օգնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զգալի պակասել է՝ 991 հազար 100 դոլարի չափով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88872

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online