Վանեցյանը ներկայացրել է Կալաշնիկովին ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների խորացման տեսլականը

Հունիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի պաշտոնական հանդիպումը:

Արթուր Վանեցյանը ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի տեսլականը՝ ՀՀ և ՌԴ միջև ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտության մասին:

Հանդիպմանը կողմերը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման խնդրին:


Վերահաստատվել է «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը Արցախի հիմնահարցը 3 հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88857