Ոչինչ չանելն ու շահարկելը անբարոյական է. ինչու գերիների հարցը պետք է լինի taboo

Ամենից ցավոտ թեման, որ շահարկում են քաղաքական ուժերից ոմանք նախընտրական այս քարոզարշավի ընթացքում Բաքվից հայ գերիների վերադարձի թեման է:


Այս հարցին գրեթե ամեն օր իր հանդիպումներում անդրադառնում է վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը, ինչը թերևս հասկանալի է, որովհետև այդ հարցի լուծման բանալին հենց իր ու իր թիմի ձեռքում պետք է լինի... ըստ տրամաբանության: Բայց իրականում Փաշինյանն այս հարցից նույնքան հեռու է, առավել ևս լուծման ուղիներից, որքան Մարս մոլորակը Երկրագնդից: Եվ սա ոչ թե էմոցիոնալ պնդում է, այլ փաստ, ինչի մասին բացահայտ խոսում են նաև իշխանության ներկայացուցիչները:

Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նախօրեին հարցազրույցում, անդրադառնալով իր ղեկավարի, մեղմ ասած, անընդունելի այն հայտարարությանը, թե՝ «մեր գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել Բաքվի բանտում գերության մեջ մնալու համար» և պատասխանելով հարցին, թե արդյոք մեկ-երկու ամիս նշելուց կարող ենք հասկանալ, որ դրա տակ հիմք կա, իշխանությունն ունի հստակ ծրագիր, արձագանքեց.

«Ոչ մի հիմք չկա… գերիները պետք է վերադառնան անհապաղ»,- ասաց նա, նեղսրտելով, որ լրագրողը եզրահանգեց, որ, փաստորեն, դա կարող է տևել չորս, վեց ամիս:

Լենա Նազարյանը, այս անգամ էլ մնալով ինքն իրեն հավատարիմ, ակտիվիստի հոգեբանությամբ մեկը, ով շատ անգամ խոսում է զուտ խոսելու, պատվեր կատարելու համար, նույնիսկ մեղադրեց հանրությանը, թե ինչո՞ւ են բոլոր պահանջները ներկայացվում իշխանություններին, այլ ոչ թե Ադրբեջանին ու զարմացած պնդեց՝ դա պետք է անի հանրությունը: Իսկ թե ինչպե՞ս պետք է հանրությունը պահանջի ու այդ դեպքում ի՞նչ պետք է անի իշխանությունն հարցերը, նրա դեմքի արտահայտությունից դատելով, խորը հոգեբանական տրավմա հասցրեցին սույն տիկնոջը, որն այդպես էլ երեք տարիների ընթացքում չհասկացավ, թե ինչ ասել է իշխանություն:


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավելի վաղ կոչ էր արել ձեռնպահ մնալ գերիների թեման քաղաքական նպատակներով շահարկելուց: Բայց, ինչպես ասում է ժողովուրդը, ասողին լսող է պետք: Այդ մտահոգ հորդորի ֆոնին Փաշինյանն արեց իր հայտարարությունն այն մասին, թե պատրաստ է որդուն ուղարկել պատանդի կարգավիճակով Բաքու, եթե դրա դիմաց Ադրբեջանը կվերադարձնի մեր բոլոր գերիներին: Հաջորդ օրն էլ շարունակեց թեման, թե հանձնարարել է պաշտոնապես դիմել այս առաջարկով Ադրբեջանին, հատկապես, որ որդին ողջունել է հոր նախաձեռնությունն ու պատրաստ է մեկնել թշնամու մոտ:

Ինչու է Փաշինյանը շարունակում շահարկել այս թեման պարզից էլ պարզ է՝ այն, ի թիվս այլի, նաև խղճահարություն է առաջացնում կոնկրետ իր հանդեպ, թե տեսեք, երկրի ղեկավարն այնքան է գլուխ ջարդում այս հարցի լուծման վրա, որ նույնիսկ պատրաստ է զոհել սեփական զավակին: Իսկ ի՞նչ է հարկավոր հատկապես հեռավոր մարզերի բնակչությանը. ճիշտ է՝ “хлеба и зрелищ”:


Եվ ստացվում է, որ ուզեն, թե չուզեն նախընտրական քարոզարշավի մյուս մասնակիցները ստիպված են անդրադառնալ գերիների վերադարձի թեմային, թեպետ կոնկրետ իրենց դեպքում սրանք միայն հայտարարություններ են: Իսկապես, ի՞նչ կարող է անել Արթուր Վանեցյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, եթե իշխանություն չունեն ու հունիսի 20-ից հետո էլ չունենան: Ոչինչ: Այնպես որ դարձյալ գանք Լենա Նազարյանին՝ ինչպես միշտ, տիկի՛ն, սխալվում եք, հենց դուք եք հասցեատերը այս խնդրի լուծման, ուրիշ ոչ ոք:


Ի դեպ, Փաշինյանի հիմնական մրցակից համարվող Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսել է այս հարցի մասին ընտրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով, թիվ մեկ խայտառակությունն այն է, որ մեր հանրությունը մինչև այսօր չգիտի, թե քանի գերի ունենք Ադրբեջանում: Եվ, ըստ էության, լիկբեզ արել տիկին փոխխոսնակի համար.

«Պետք է ավելացնել ճնշումը Ադրբեջանի վրա: Իսկ մեր պետությունը, պետական կառույցները՝ ԱԳՆ-ն, խորհրդարանը և այլն, ոչինչ չեն արել, ամենքը զբաղված է իր հարցերով ու դարդերով: Մենք գիտենք, որ գերիներին պահում են մեզանից լրացուցիչ զիջումներ ստանալու համար, այսինքն մենք պետք է ճնշումը Ադրբեջանի վրա մաքսիմալ մեծացնենք, որ իրենք հասկանան, որ գերիներ պահելն անիմաստ է, դրա դիմաց իրենք այլ կորուստներ են ունենում՝ միջազգային հեղինակության և այլն: Բայց ոչինչ չի արվում, և երբ գերիների թեման բարձրանում է՝ այն ռուսների գրպանն են գցում: Եվ գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը, ոնց որ մենք կապ չունենք նրանց հետ, Մուրադովն է մեղավոր, որ գերի ենք ընկել ու ինքն էլ պետք է այդ հարցը լուծի»,- ասել է երկրորդ նախագահը: Որպես վերջաբան էլ հավաստիացրել, որ իշխանության գալու դեպքում իրենք անելու այն ամենը, ինչ չի անում այս ապիկար իշխանությունը՝ ճնշում են գործադրելու Ադրբեջանի վրա բոլոր հնարավոր խողովակներով ու լուծելու են:

«Ես անբարոյական եմ համարում, որ երկրի ղեկավարը ուղղակի ոչինչ չանելով այդ ուղղությամբ , ասում է՝ դե ոչինչ, մի երկու ամիս էլ կնստեն, մեզ կներեն»,- հավելել է Քոչարյանը:

Ի դեպ, Քոչարյանի դիտարկումը գեներալ Մուրադովի մասին խորը արմատներ ունի, քանի որ հայ հասարակությունում ոչ միայն հույսերը հենց Ռուսաստանի հետ են կապում, ինչի ապացույցն են բազմաթիվ ակցիաներ ՌԴ դեսպանատան մոտ ու նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրագիր-նամակները ծնողների կողմից, այլև այս հիմքի վրա է զարգացվում հակառուսականության հերթական ալիքը: Այն սկիզբ առավ Արցախում վերջին պատերազմի հենց սկզբից, երբ օդում կախված էին հարցադրումներ, թե ինչո՞ւ Մոսկվան վերջ չի դնում պատերազմին և նմանատիպ այլ բաներ, իսկ հետո գերիների չվերադարձի ֆոնին զարգացվեց այն ուղղությամբ, թե «ռազմագերիներին իրականում պահում է ոչ թե Բաքուն, այլ Մոսկվան»: Այս փայլուն մտքի հեղինակը իր հակառուսականության մեջ մեծ բարձունքների հասած (դե, մի ոլորտում պիտի հասներ, թե չէ) կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է, ով նաև պնդում է, թե «պատերազմի հիմնական կազմակերպիչը Ռուսաստանն է և պատասխանատուն, բնականաբար, նա է»:


Թե ինչ պայմաններում են պահվում մեր գերիները Բաքվում պատկերացում ունենք բոլորս, իսկ նրանց համար, ովքեր իբրև թե չեն պատկերացնում, հատուկ զեկույցներ են պատրաստել տեղական և միջազգային կառույցները: Օրինակ, Human Rights Watch-ը զրուցել է չորս նախկին ռազմագերիների հետ, և ըստ նրանց նկարագրության՝ ադրբեջանական բանտում ենթարկվել են երկարատև ու պարբերաբար կրկնվող ծեծի։ Նրանցից մեկին խաշտանգել են մետաղե սուր ձողով, մյուսին` էլեկտրական հոսանքով, երրորդի վկայությամբ՝ բազմաթիվ անգամ իրեն այրել են կրակվառիչով։ Նրանք պահվել են արժանապատվությունը նսեմացնող պայմաններում, կալանավորման առաջին օրերին շատ քիչ ջուր են տվել, իսկ ուտելիք գրեթե չեն տվել։ Վերադարձածների ու նրանց հարազատների հոգեկան առողջության մասին խոսելն ավելորդ է:


Մինչդեռ որոշ իշխանական պատգամավորներ ԱԺ դռնփակ նիստի ժամանակ հայտարարել էին, թե մեր գերիներին Բաքվում լավ պայմաններում են պահում (թեև քանի որ ապացույց չկար փակ նիստից, Մարիա Կարապետյանը կարողացավ հետո պնդել, թե նման հայտարարություն չի արել): Բայց այս ամենն առ ոչինչ է, երբ դու նպատակ ունես ամեն գնով պահել այն բաղձալի աթոռը, որը տակիցդ արդեն փախել է: Փաշինյանը շարունակում է գերիների թեման քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով շահարկել ու ակնհայտ է, որ կանգ չի առնելու՝ բիբլիական հիմքերով որդուն գերիների հետ փոխանակելու էժանագին օպերացիայից անցում կատարելով այլոց: Իսկ մենք, ցավոք, բազմիցս ենք համոզվել, որ իր կյանքի ու կառավարման սկզբունքներից մեկն է «цель оправдывает средства»…


Լիա Խոջոյան


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88836

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel