Հնչեցվող վենդետայի իրավունքն ունեն առնվազն 5 հազար զոհվածների հարազատներ. Քոչարյան

Բարոյական տեսանկյունից այս իշխանության կողմից հնչեցվող վենդետայի իրավունքն ունեն առնվազն 5 հազար զոհվածների հարազատներ, 10 հազար վիրավորների ընտանիքներ և հարազատներ, որովհետև նրանք արհեստականորեն պատերազմ են հրահրել և արել ամեն ինչ պատերազմում պարտվելու համար։ Այս մասին Ջերմուկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։


Նրա խոսքով, վենդետայի իրավունք ունեն բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց տները, ունեզրկվել են։ Իսկ դա 35 հազար մարդ է։


«Ահռելի քանակի ժողովուրդ ունի վենդետայի բարոյական իրավունք։ Մեր պարտքն է թույլ չտալ դա։ Ես դա ասում եմ մի մարդու մասին, ով հրահրում է վենդետաներ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ընտրություններից հետո լինելու են վենդետաներ:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88771