Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնն օգտակար բաղադրիչ է։ Այս մասին "Պրիմակովյան ընթերցումներ" համաժողովում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին, Լավրովը նշել է, որ հրադադարի դիտարկման շրջանակներում գործում է ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը, որն Ադրբեջանի տարածքից տեխնիկական միջոցների օգտագործմամբ ապահովում է տեղի ունեցողի նկատմամբ համատեղ հսկողություն:
"Սա ընդհանուր պայմանավորվածության շատ օգտակար բաղադրիչ է, և այն ապահովում է մեր թուրք գործընկերների ներգրավվածության զգացումն այդ գործընթացում։ Դա կայունացնող գործոն է", - կարծում է նա ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88769