Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում:
Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել էր, որ հայ զինծառայողը դիվերսանտ չէ, ինչպես ավելի վաղ էին հայտարարել, այլ տեղանքում ապակողմնորոշվել է:
Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը տեղեկացրել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ և կատեգորիկ պահանջում, որ մինչև օրվա վերջ վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88733