Եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, ապա «Իմ քայլը» դաշինքը կհավաքեր 22.4 տոկոս ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 20,6 տոկոս։ Այս մասին վկայում են «ԷՄ ՓԻ ՋԻ» ընկերության՝ Գելլափի հայաստանյան ներկայացուցչության հարցման մեջ:
Համաձայն հարցման՝ ԲՀԿ-ին կտար ընտրողների 4,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3,9 տոկոսը, "Լուսավոր Հայաստան"՝ 2,9%, "Հանրապետություն" կուսակցություն՝ 2,1%, "Շիրինյան-Բաբաջանյան" դաշինք՝ 1,7%, "Սասնա ծռեր"՝ 1,5% :
Ուշագրավն այն է, որ առաջին հարցման արդյունքներով, որն անցկացվել է 15.02.2021-17.02.2021-ին, հարցվածների 33,1%-ը իր ձայնը կտար «Իմ քայլը» դաշինքին, իսկ «Հայաստան» դաշինքին՝ 7,8%-ը: Այսինքն, անցած երեք ամիսների ընթացքում Փաշինյանի թիմը կորցրել է 10 տոկոսից ավելի ձայն, մինչդեռ Քոչարյանի թիմը եռակի աճ է գրանցել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88571