Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսին գերեվարված 6 հայ զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին:


Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել կապ հաստատել ընտանիքների հետ:


"Ադրբեջանում պահվող գերեվարված մյուս անձանց պարբերական այցերի շրջանակում տեսակցել են մայիսի վերջին",- ասել է Ամատունին:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88567