Տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 9-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Այս մասին տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա տեղեկացնում է, որ այցը պլանավորված էր ամիսներ առաջ:
"Պաշտոնական տեղեկությունները կարծում եմ կլինեն շուտով",- գրել է Սարգսյանը:
Ավելի վաղ նա նաև հետևյալ գրառումն էր կատարել.
"ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության առաջիկա այցը Հայաստան որևէ ներքաղաքական ենթատեքստ չունի և որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես աջակցություն գործող իշխանություններին ընտրություններին ընդառաջ":
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88531