Ժամանակավորապես կդադարեցվի Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի երթևեկությունը

Հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Չարենցի փողոցի և Գետառի հատման ստորգետնյա թունելի 2 ուղղությունների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 6-ին-ին՝ ժամը 08:00-20:00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88524