Թուրքիան հրապարակեց 44-օրյա պատերազմում Ադրբեջանի զոհերի իրական թիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Ըստ Բաքվի ներկայացրած պաշտոնական թվերի, զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2900-ի:


Նշվում էր, որ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է, իսկ  նույնականացման գործընթացը շարունակվում է:


Մինչդեռ այսօր թուրքական TRT հեռուստաալիքը ռեպորտաժ է եթեր հեռարձակել այն մասին, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել նվերներ շեհիդների երեխաների համար:  


Ռեպորտաժում նշվում է, որ նվերներ կստանան 6 հազար ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներ, որոնք զոհվել են 44-օրյա պատերազմում:  


Հարց է առաջանում՝ ո՞րն է ավելի հավաստի՝ պաշտոնական 2900-ը, թե՞ 6000-ը: Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանություններն էլ նույն քաղաքականությունն են վարում ՝ թաքցնելով վերջին պատերազմում զոհվածների իրական թիվը:


Ուշագրավն այն է, որ որոշ ժամանակ անց տեսանյութին կից հրապարակումը խմբագրվեց ու ավելացվեց՝  և վիրավորների երեխաները: Սակայն սկզբնական սքրինշոթը կա և այն խոսում է շարքային մանիպուլյացիաների մասին, որոնք իշխանությունները կիրառում են նաև Ադրբեջանում:




 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88429