ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:


Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ լիարժեք աջակցություն հայտնելով ՄԽ ջանքերին:


«Ուրախ էի առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու Մինսկի խմբի համանախագահների և անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Լիարժեք աջակցում եմ նրանց գործադրած ջանքերին և գործունեությանը», - գրել է Շմիդը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88410