ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիս, որից հետո կկնքվի նոր պայմանագիր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88367