Ռուսաստանը շաբաթական ավելացնում է դեպի Հունաստան, Ադրբեջան, Հայաստան, Կատար, Ուզբեկստան և Տաջիկստան, ինչպես նաև Եգիպտոս և Սերբիա կանոնավոր չվերթների թիվը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հունիսի 10-ից փոխադարձ հիմունքներով կմեծանա Հունաստանի հետ Մոսկվա - Աթենք չվերթների քանակը շաբաթական երկու չվերթով, Ադրբեջանի (Մոսկվա - Բաքու), Հայաստանի (Մոսկվա-Երեւան), կատարի (Մոսկվա-Դոհա), Ուզբեկստանի (Մոսկվա-Տաշքենդ) եւ Տաջիկստանի (Մոսկվա-Դուշանբե) հետ՝ շաբաթական մեկ չվերթով, Եգիպտոսի (Մոսկվա-Կահիրե) և Սերբիայի (Մոսկվա-Բելգրադ) հետ՝ շաբաթական մինչեւ յոթ չվերթ», - ասված է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88229