Փաշինյանի առաջարկների իրականացումը կհանգեցներ սահմանին լարվածության նվազմանը. Մարուքյան

Եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափման վերաբերյալ հնչեցրած ծրագիրը իրականացվի, դա կհանգեցնի սահմանին լարվածության զգալի նվազեցման։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Մարուքյանը նշել է, որ Փաշինյանի առաջարկին որեւէ դրական արձագանք կամ հայտարարություն չի հետեւել սահմանի երկայնքով դիտորդներ տեղակայելու պատրաստակամության մասին: «Անշուշտ, շատ հայտարարություններ են հնչում այն մասին, որ սահմանային իրավիճակը մտահոգիչ է և այլն, բայց ես չեմ լսել, որ որեւէ երկիր ուղղակիորեն հայտարարել է իր պատրաստակամությունը: Ես նաեւ չեմ լսել Ադրբեջանի արձագանքը ներկայացված առաջարկին», - հայտարարել է պատգամավորը։


Նշենք, որ Փաշինյանի առաջարկի համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները պետք է հայելային կերպով հեռանան սահմանից եւ վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Սահմանի երկայնքով պետք է միջազգային դիտորդներ տեղակայվեն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88174