Արցախը չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին. Ղարամյան

Ուղիղ երկու տարի առաջ , ՀՀ-ում 2018 թ-ի ապրիլին իշխանությունը զավթած «քյոսագալդիները» (լարախաղացի ծաղրածուները) մեկ տարի շարունակ գաղտնի քայքայիչ գործնեություն իրականացնելով Արցախի ինքնիշխանության դեմ, բացահայտ գրոհի անցան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս, Արցածի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը.

"Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին…

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին …",- գրել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88100