Արտաքին ուժերը նպատակաուղղված աշխատում են ԱՊՀ-ի դեմ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արտաքին ուժերը նպատակաուղղված աշխատանք են տանում Անկախ Պետությունների Համագործակցության դեմ, ինչը փաստարկ է ինտեգրման զարգացման օգտին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Մենզ, ինչպես երբեք, անհրաժեշտ է համերաշխություն ու միասնություն», - հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պետությունների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստին։


Նախագահի խոսքով՝ ինտեգրման օգտին փաստարկն արտաքին ուժերի նպատակաուղղված աշխատանքն է համագործակցության դեմ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88061