Պուտինը և Բայդենը կհանդիպեն Ժնեւում՝ քննարկելու ռազմավարական կայունության հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնեւում կհանդիպեն հունիսի 16-ին:


«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին Ժնեւում բանակցություններ կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «Բի-բի-սի»-ն:


Կողմերը կքննարկեն ռազմավարական կայունության, համաճարակի դեմ պայքարի, միջազգային օրակարգի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերը:


«Մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան տևողությամբ են նախատեսված բանակցությունները, արդյոք հանդիպմանը ներկա կլինեն լրագրողները և արդյոք արդյունքների հիման վրա մամուլի ասուլիս կլինի:


«Առաջնորդները կքննարկեն հրատապ հարցերի ողջ սպեկտրը, քանի որ մենք ձգտում ենք վերականգնել կանխատեսելիությունն ու կայունությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87817