Եթե Հայաստանում հորդող ներդրումներ կան, ապա ինչո՞ւ էր վերջին ամիսների ընթացքում կենտրոնական բանկը դրամի փոխարժեքը կայունացնելու համար դոլարային խոշոր ներարկումներ կատարում տնտեսության մեջ՝ փոշիացնելով մեր արտարժութային պահուստները։ Նման հարցադրում է անում տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
"Ակնհայտ է, որ մեծածավալ ներդրումների առկայության պարագայում դրամի փոխարժեքն արհեստական և պարբերաբար կայունացնելու կարիք չէր ունենար։
Իսկ եթե կառավարությունը կարծում է, որ պետական պարտքն ավելացնելու հաշվին, խոշոր բիզնեսին գումարներ վերադարձնելով (զիջելով)՝ ներդրումները կաճեն, ապա նրանք ինքնախաբեությամբ են զբաղված",- գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն Facebook-ի իր էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ նմանատիպ հայտարարություն այսօր արել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.
"Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում",- մասնավորապես գրել էր նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87781