Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին առկա լարվածությունը:
Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Բաքվում Իրանի դեսպանատանը:
«Ադրբեջանի նախագահն ու Իրանի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, որը ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարից հետո, ադրբեջանա-հայկական սահմանին ստեղծված լարվածությունը, ինչպես նաև կոմունիկացիոն միջանցքներին, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությոանը վերաբերող հարցեր», - շասված է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87775