Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Մասնավորապես, մայիսի 26-ին ժ. 10:00-ին տեղի կունենա Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը` առանձնազրույցի և ընդլայնված ձևաչափերով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87755