Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Մայիսի 28-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:


Նա հիշեցնում է, որ փետրվարին Հանձնաժողովներն ու ԱՊՀ գործադիր կոմիտեն 2021-2022 թվականներին համագործակցության խորացման հուշագրի կյանքի կոչման գործողությունների ծրագիր են ստորագրել: 


ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87718