Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է: Այս մասին ասված է Տավուշի մարզպետարանի տարածած հայտարարության մեջ։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- նշված է հայտարարությունում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87717