Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի:
«Արմենպրես»-ին ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպան է եղել։
Ավելի ուշ նախարարությունը կներկայացնի հավելյալ տեղեկություններ:
----
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 17:40-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը մահացու վիրավորում է ստացել։
«Ըստ նախնական տվյալների` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից է զինվորը մահացել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մկրտիչ Հովհաննիսյանը ծնվել է 2002 թվականին, նա բանակ է զորակոչվել այս տարի` առաջին զորակոչին, Շիրակի զինկոմիսարիատին։
Կատարվում է քննություն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87700