«Արցախի բանալի» մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը ենթակա է ապամոնտաժման. նախարար

"Մենք ենք, մեր սարերը" հուշարձանի մոտ տեղադրված "Արցախի բանալի" կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն՝ անդրադառնալով Ստեփանակերտում օրերս տեղադրված և հանրության լայն խավերի քննադատությանն արժանացած «Արցախի բանալի» հուշարձանին:


«Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին: Արձանը ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին: Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում»,- գրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը:


 



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87684