Կորոնավիրուսը, պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա. նախագահը՝ բուժաշխատողներին

Կորոնավիրուսի դեմ պայքարի և պատերազմի ընթացքում կատարած անձնվեր աշխատանքի համար առողջապահության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրում մայիսի 24-ին պարգևատրվեցին ՀՀ շքանշաններով ու մեդալներով:


«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը, Առողջապահության նախարի նախկին տեղակալ Շավարշ Գևորգյանը, բժիշկ-համաճարակաբան Լուսինե Քոչարյանը և այլք:


Ինչպես հանտնում են նախագահի մամուլի ծառայությունից, պետական պարգևները բուժաշխատողներին հանձնեց Արմեն Սարգսյանը: Նախագահն իր ելույթում մեծ ուրախությամբ արձանագրեց, որ պարգևատրվածների շարքերում շատ են և ուսանողները, և շտապօգնության աշխատակիցները, հայտնում է Ամերնպրեսը:


«Սիրելի և հարգելի բուժաշխտողներ, ուրախ եմ ողջունել ձեզ Նախագահի նստավայրում: Այս արարողությունը թերևս պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ, սակայն և համավարակը, և պատերազմը իրենց հետևանքներով շատ ու շատ ծրագրեր խառնեցին, ոչ միայն ձեր, իմ, այլ նաև ժողովրդի: Սակայն ոչ կորոնավիրուսը, ոչ էլ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա, ավելի ճիշտ դրանք ավելի ընդգծեցին ձեր կարևոր ներկայությունը մեր բոլորի կյանքում: Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին առաջնագծում և դրանից հեռու` հիվանդանոցում, հոսպիտալում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում, մեր տղաների և աղջիկների կյանքերը»,- ընդգծեց նախագահը:


Արմեն Սարգսյանի խոսքով` բուժաշխատողներից ոմանք միաժամանակ թե համավարակի դեմ էին պայքարում, և թե պատերազմական գործողությունների կիզակետում էին, որի մասին ինքը գիտի և շատ բարձր է գնահատում:


«Ցավոք, համավարակը, պատերազմը չխնայեցին նաև ձեր շատ գործըկերներին: Նրանք նվիրաբերեցին իրենք կյանքը հանուն մեկ ուրիշ անձի կյանքը փրկելու` ծանոթ ու անծանոթ կյանքը, զինվորի կյանքը, երեխայի, մեծահասակի կյանքը … »,- ավելացրեց նախագահը, առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում և համավարակի դեմ պայքարում զոհված և հանուն առողջության ու անվտանգության իրենց զոհաբերած բոլոր բուժաշխատողների հիշատակը:


«Հարգելի և սիրելի բուժաշխատողներ, դուք ունեք շատ տարբեր կենսագություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ, բայց ունեք միավորող մի ընդհանրություն` բոլորդ մարդկային կյանքեր եք փրկում և փրկում եք այս բառի ամենաուղիղ իմաստով` կյանք եք փրկում: Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի և առողջության: Այդ պայքարի ընթացքում դուք հաճախ նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ, ձեր հարազատներին, ձեր ընտանիքները, և ձեր միակ հարազատը դառնում է ձեր հիվանդը, ձեր միակ մտահոգությունը՝ այդ հիվանդին փրկելը, նրան օգնելը, նրան առողջացնելը:


Վստահ եմ`դուք շնորհակալության և երախտագիտության բազմաթիվ խոսքեր եք ստացել և շարունակելու ենք ստանալ: Ես միանում եմ այդ շնորհակալության խոսքերին: Շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր աշխատանքի, ձեր սրտացավության, ձեր նվիրվածության, ձեր հոգատարության համար: Իհարկե, որևէ գնահատականի խոսք չի կարող համարժեք լինել այն ամենին ինչ-որ դուք արել եք և անում եք այսօր»,- եզրափակեց նախագահը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87664

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor