Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի Բաքու. նախարար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, փոխանցում է Report-ը։


Նրա խոսքով, այս օրերին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչպես պետք է պլանավորել վերականգնողական աշխատանքները Բաքվի կողմից գրավված Արցախի տարածքներում:


«Այդ հողերում ենթակառուցվածքային եւ վերականգնողական աշխատանքների հետ մեկտեղ առաջին հերթին արժե մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձանների եւ հնագիտական հուշարձանների վերականգնումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարելիք այցից հետո մոտակա շաբաթներին Ղարաբաղի վերականգնման մեր գործունեությունը կակտիվանա։


Մշակութային եւ պատմական հուշարձանների վերականգնումն ու պահպանությունն ամենասեղմ ժամկետներում նաեւ խթան կհանդիսանան տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը», - հայտարարել է թուրք նախարարը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87634