Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:
Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Հիշեցնենք, որ աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87625