ՄԻԵԴ-ն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Լապշինի սպանության փորձի համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի և դաժան կտտանքների կիրառման մեջ:


ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 30.000 եվրո փոխհատուցում վճարել Լապշինին։


«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ նկատմամբ մահափորձի և դաժան կտտանքների կիրառման մեջ: Ադրբեջանը պարտավորեցրել է ինձ վճարել 30 000 եվրո փոխհատուցում», - Facebook-ի իր էջում հայտնել է Լապշինը։


2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված է «Օլեքսանդր»:


Դրանից հետո Ադրբեջանը բլոգերին միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:


Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87466