Հայաստանի հետ սահմանին լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի պաշտոնական էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետ:
«Հայաստանի հետ սահմանին լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Պետք է խուսափել ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87439