Բաքուն Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիսթոֆ Բուիսոնը, փոխանցում է «Արմենպրես»-ը: 


«Ադրբեջանը Եվրախորհրդարանի անդամներին մտահոգիչ նամակներ է ուղարկում։ Արցախյան պատերազմում «Հակագրո՞հ» և «Մարդասիրական իրավունքի հարգո՞ւմ»՝ ՍՈՒՏ։ Կրոնական հուշարձանների պահպանո՞ւմ՝ ՍՈՒՏ»,- գրել է Բուիսոնը՝ ներկայացնելով ադրբեջանական լոբբինգի նամակներից հատվածներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87346