Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Հավանը մայիսի 19-22-ը Հայաստան կայցելի միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության կոմիտեի հանձնարարությամբ՝ ուսումնասիրելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետևանքները:
Նրա առաքելության նպատակն է պատրաստել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը։
ԵԽԽՎ-ում հստակեցվում է, որ հանդիպումներ են նախատեսված հայ խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հավանը կայցելի նաեւ Ադրբեջան։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87309