ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ Բելառուսի նախագահի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրների՝ Բելառուսի և Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը, մտքեր են փոխանակել արդիական օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ:
Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87251