Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանագծման աշխատանքներ իրականացնելու հարցում։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գերատեսչության Twitter-ի էջում հեռարձակվող ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ հույզերի բորբոքման առիթ չկա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, բոլոր ջանքերը գործադրվում են այդ պետությունների սահմանին լարվածությունը լիցքաթափելու համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87248