Հայաստանում մայիսի 16-ին կատարվել է 2 377 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220 927 դեպք, որոնցից 208 899-ն` առողջացած, 4 333-ը` մահվան ելքով: Մեկ օրում ապաքինվել է 445 մարդ, գրանցվել 10 մահ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 039 050 թեստավորում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87201