ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին նամակ է հղել Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մահմուդզոդային եւ փաստեր ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Այդ կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ անցկացնել։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87196