ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Լը Դրիանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:


«Լե Դրիանը և ես քննարկել ենք իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բռնության վերաբերյալ մտահոգությունը։ Մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- Twitter - ի իր էջում գրել է Էնթոնի Բլինկենը։


Նշենք, որ նախօրեին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը։


Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումն Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունն է։ Երկուստեք կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87195