Զուտ էներգետիկ ոլորտին վերաբերող լոկալ խնդիր չէ. փորձագետը՝ ԱԷԿ-ի 141 օրով կանգառի մասին

Այսօրվանից 141 օր ժամկետով կանգնեցվում է Հայկական ԱԷԿ-ը: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա զուտ էներգետիկ համակարգին վերաբերող լոկալ խնդիր է, ապա չարաչար սխալվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը:


«Դավաճանական ռեժիմի կողմից արտահանման քաղաքականության ձախողման արդյունքում կանգնեցված է նաև երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը: Դրա հետ մեկտեղ Երևանի ՋԷԿ-ը դիտարկվում է որպես ռեզերվային միջոց: Մինչդեռ ավանդաբար ԱԷԿ-ի կանգնեցման ժամանակ հենց ՋԷԿ-երն էին իրենց վրա վերցնում հիմնական գեներացիոն բեռը: Այդպիսին է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման սխեման, որը ոչնչացվեց վերջին 3 տարվա ընթացքում:


Երկրում ստեղծված էլեկտրաէներգետիկ պակասորդը լրացվելու է Վրաստանից ներկրման ճանապարհով: Հայտնի է, որ Վրաստանն ինքը էլեկտրաէներգիա ներկրող պետություն է, ընդ որում՝ ներկրման կառուցվածքում առյուծի բաժին է զբաղեցնում ադրբեջանական ու մասամբ թուրքական էլեկտրաէներգիան: Ուստի, չունենալով մեծ ավելցուկային հզորություններ՝ Վրաստանը ստիպված է լինելու ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումն Ադրբեջանից ու Թուրքիայից՝ այն Հայաստան վերաարտահանելու նպատակով:


Այս ամենը կարելի է դիտարկել «Հյուսիս-Հարավ» (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծն օրակարգից հանելու համատեքստում, ինչին գումարվում է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման անթույլատրելի դանդաղ տեմպերն ու Հայաստան-Վրաստան գծի կառուցման նախագծի գրեթե սառեցված կարգավիճակը:


Մեծ հաշվով այս կոնֆիգուրացիան տեղավորվում է Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքների միջև ընթացող մրցակցության շրջանակների մեջ: Առաջինն ավանդաբար բխել է Հայաստանի շահերից, որոնք այժմ ոտնահարված են, մոռացված, երկրորդի համար մշտապես պայքարել է Ադրբեջանը՝ այժմ ստանալով մեծ հնարավորթյուն Հայաստանը վերջնականապես տարածաշրջանային կոմունիկացիաներից դուրս մղելու համար»,- գրել է նա:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87175

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online