Կանադան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով, հայկական տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով։ Այս մասին Twtter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն։
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով, հայկական տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով։ Կոչ ենք անում կողմերին հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման համար: Բոլոր գործողությունները, որոնք կարող են խախտել հրադադարի ռեժիմը և սրել իրավիճակը, պետք է դադարեցվեն», - նշել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
1/2 We are concerned by reports of rising tensions between Armenia and Azerbaijan with reports of an incursion into Armenian territory.
— Marc Garneau (@MarcGarneau) May 14, 2021
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87170