Հայաստանի ԱԳՆ-ն շատ զուսպ է արձագանքել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներուժման մասին ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը, որում օգտագործվել էր «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» եզրույթները:
«Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կարևորում ենք Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշելու՝ նրանց պահանջները»,- ի Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերում նրան, որ ԱՄՆ Պետդեպը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներուժման մասին հայտարարության մեջ օգտագործել էր «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» եզրույթները, արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87162