Դատարանը մերժեց. Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը չի վերացվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 14-ին մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (ստորագրություն չհեռանալու մասին) վերացնելու միջնորդությունը։


Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 3-ը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87118