Մոսկվան մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ. Զախարովան՝ Սյունիքի սահմանին դեպքերի մասին

Մենք ուշադրությամբ հետևում ենք ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանն առ այն, թե Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցողի հետ կապված, հայտնում է tert.am-ը:


 


«Մենք այս հարցի հետ կապված մշտական կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ, այդ թվում, բարձր մակարդակով և մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով»,- ասել է նա։


Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաև՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների խստորեն կատարման անհրաժեշտությունը:


«Մենք ելնում ենք նրանից, որ նման բոլոր դեպքերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասված է պատասծանում։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87096