Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է հրադադարի ռեժիմի անշեղ պահպանունը

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև:


Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը:


Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարման անհրաժեշտությունը, նախևառաջ հրադադարի ռեժիմի անշեղ պահպանման մասով:


Ռուսական կողմից հաստատվել է ակտիվ միջնորդական ջանքերի շարունակման եւ Երեւանի ու Բաքվի հետ սերտ շփումների պահպանման տրամադրվածությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման: Նիկոլ Փաշինյանը, երախտագիտություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով:


Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցերին:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87079