ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու մասին հարցին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ:


Նա հավելել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունները կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով:


«Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է Դյուժարիկը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87035