ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ անձինք և ԱԱԾ ու ռուս խաղաղապահներն իրականացնում են նրանց որոնողական աշխատանքները:


«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ասացին, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87032