«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը հետաձգվում է

Հաշվի առնելով ՀՀ հարավային սահմանին լարվածությունը՝ Սյունիքում թշնամու դիվերսիոն ներթափանցման հետևանքով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը, որը պետք է կայանար մայիսի 15-ին, հետաձգվում է։

Այս մասին հայտնում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


Համագումարի օրվա վերաբերյալ կլինի հավելյալ հայտարարություն։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87004