Հայտնի է՝ ով կփոխարինի Մուրադովին Ղարաբաղում

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին՝ Մուրադովին, արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը գրում է:


Ըստ աղբյուրի, նա այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։


«Ավդեեւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է:  Պարգեւատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ եւ 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով եւ ՌԴ այլ գերատեսչական պարգեւներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 ռազմագերիներ։


Մենք գրել էինք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի իշխանություններին՝ Մուրադովի հասցեին բացասական գնահատականներով եւ հորդորով, որ Արցախում ծառայությունը չերկարաձգեն, չնայած փոխվարչապետի մամուլի խոսնակը հերքեց այդ տեղեկությունը։


Նշենք նաեւ, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։


Հիշեցնենք, որ Մուրադովը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասել էր, որ Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, դրանից հետո, հավանաբար, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որ նրան փոխեն։ Մենք փորձեցինք Մուրադովի փոփոխության մասին տեղեկությունը ճշտել Արցախի նախագահի մամուլի խոսնակից, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ»,-գրում է թերթը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86980

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel