Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ-ն և Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ են Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների հետ: Այս մասին VERELQ-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս պահին Իսրայելից ՀՀ քաղաքացիներին տարհանելու հարց քննարկվում է և արդյոք կան տուժածների թվում հայեր/ՀՀ քաղաքացիներին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ չկան, համայնքային կյանքն ընթանում է բնականոն հունով»,- նշեց Նաղդալյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86912