ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանի դպրոցում հրաձգության հետեւանքով զոհվածների հարազատներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին:


«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում այդ ողբերգության բոլոր տուժածներին», - ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 վարժարանում։ Նախնական վարկածի համաձայն ՝ կրակել է դեռահասը, ավելի ուշ նա ձերբակալվել է։ Հրաձգության ժամանակ զոհվել է ուսուցիչ եւ ութ երեխա, եւս մի քանի մարդ տուժել է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86841