«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:
Շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ՔՊ-ում։ Ըստ աղբյուրի՝ առաջիկայում կհրապարակվի կուսակցության նախընտրական ցուցակը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86840